-
23.11.2020|
09:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության խնդիրները, առանձնացվել են կարևոր խնդիրները, որոնց լուծումը ոչ միայն ամրապնդելու է հադադարը, այլև զարգացնելու է հրադադարի համաձայնագրի դրույթները:
-
23.11.2020|
09:29
Նոյեմբերի 21-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է հայ համայնքի Phoneton-ին, որ ամեն տարի կազմակերպում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամը: Այս տարի միջոցները հատկացվելու էն Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը:
-
22.11.2020|
21:45
Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»:
-
22.11.2020|
21:38
Թուրքիան չպետք է բավարարվի խոսքերով, այլ իրական քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել հարաբերություններն աշխարհի որոշ տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն կունենան ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա՝ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
-
22.11.2020|
21:37
Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին հարցազրույցում:
-
22.11.2020|
16:37
Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։
-
22.11.2020|
16:33
Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն մշտադիտարկման կենտրոնում՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով՝ գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:
-
22.11.2020|
16:28
Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով՝ գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
22.11.2020|
16:26
Այսօր արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հիշատակի արարողություն:
-
22.11.2020|
16:25
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 41 զինծառայողի անուն: Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1678 է: